Բարդ վիրահատություններ Տավուշ Բժշկական Կենտրոնում

2016թ. մայիս-հունիս ամիսներին Տավուշ Բժշկական Կենտրոնի վիրաբուժական բաժանմունք են ընդունվել և վիրահատվել որովայնի պարենխիմատոզ օրգանների տրավմատիկ վնասվածքներով 4 հիվանդներ:

24.05.2016թ. պոլիտրավմայով բաժանմունք է ընդունվել 1985թ.ծնված քաղաքացի Ս.Ե.: Հետազոտվել է, ախտորոշվել է կրծքավանդակի և որովայնի փակ վնասվածքներ, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ երկու կողմից, փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ I-II աստիճան: Շտապ կարգով վիրահատվել է, կատարվել է լապարոտոմիա, սպլենէկտոմիա, որովայնի սանացիա և դրենավորում: Հետվիրահատական շրջանը ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել առողջացումով, հիվանդանոցում անց է կացրել 11 մահճակալային օր:

02.06.2016թ. պոլիտրավմայով բաժանմունք է ընդունվել 1981թ.ծնված քաղաքացի Ս.Ղ.: Ախտորոշվել է գանգի դիմային ոսկրերի կոտրվածքներ, սուբդուրալ և սուբարախնոիդալ արյունազեղումներ, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ երկու կողմից, լյարդի պատռվածք, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ II աստիճան, զույգ ազդրասկրերի փակ կոտրվածքներ: Հիվանդը շտապ կարգով վիրահատվել է, կատարվել է լապարոտոմիա, լյարդի վերքերի կարում, որովայնի խոռոչի դրենավորում, զույգ ստորին վերջույթների անշարժացում: Նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Էրեբունի Բժշկանան Կենտրոն:

03.06.2016թ. պոլիտրավմայով բաժանմունք է ընդունվել 1951թ.ծնված քաղաքացի Ա.Թ.: Ախտորոխվել է կրծքավանդակի և որովայնի փակ վնասվածքներ, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ երկու կողմից, լյարդի և փայծաղի պատռվածքներ, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ II աստիճան: Հիվանդը շտապ կարգով վիրահատվել է, կատարվել է լապարոտոմիա, սպլենէկտոմիա, լյարդի վերքերի կարում, որովայնի դրենավորում: Հետվիրահատական շրջանը ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել առողջացումով, հիվանդանոցում անց է կացրել 13 մահճակալային օր:

27.06.2016թ. որովայնի բութ վնասվածքով բաժանմունք է ընդունվել քաղաքացի Է.Գ.: Ախտորոշվել է լյարդի պատռվածք, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ I աստիճան: Հիվանդը շտապ կարգով վիրահատվել է, կատարվել է լապարոտոմիա, լյարդի վերքի կարում, որովայնի դրենավորում: Հետվիրահատական շրջանը ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել առողջացումով, հիվանդանոցում անց է կացրել 10 մահճակալային օր:

 

Նշված բոլոր հիվանդները վիրահատվել են Տավուշ Բժշկական Կենտրոնի մասնագետների կողմից: Բաժանմունքի վարիչ Ռուբեն Սիմոնյան, բաժանմունքի օրդինատոր Կարեն Բեգլարյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սահակ Մկրտումյան:

 

Մեկնաբանություն(ներ) (0)