Բարդ վիրահատություն Տավուշ Բժշկական Կենտրոնում (տեսանյութ)

2015 թվականի նոյեմբերի 17-ին Տավուշ Բժշկական Կենտրոնի հիվանդանոցում կատարվել է հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն:
Քաղաքացի Հ. Բ.-ն ավտովթարի ենթարկվելով, ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Տավուշ Բժշկական Կենտրոնի ախտորոշիչ կենտրոն, որտեղ կատարվել է համակարգչային տոմագրաֆիա և այլ անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտություններ: Ախտորոշվել է ստոծանու պատռվածք, ստամոքսի պրոլապս (անցում) առաջային միջնորմ, փայծաղի վնասվածք, աջ պարանեֆրալ շրջանի հեմատոմա, ներքին արյունահոսություն, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: 
          
Նույն օրը հիվանդը Տավուշ Բժշկական Կենտրոնի հիվանդանոցում վիրահատվել է կյանքի ցուցումներով: Վիրահատությունը կատարել են բժիշկներ Ռուբեն Սիմոնյանը և Կարեն Բեգլարյանը, անզգայացումը՝ Սահակ Մկրտումյանը:
Կատարվել է լապարոտոմիա, ստոծանու վերքի կարում, սրտապարկի պատռվածքի կարում, ձախ պլևրալ խոռոչի դրենավորում, սպլենեկտոմիա (փայծաղի հեռացում), հետորովայնամզային տարածության և որովայնի խոռոչի դրենավորում: Վիրահատությունը տևել է մոտ 3,5 ժամ:
Հիվանդի վիճակը այս պահին կայուն է: Նա գտնվում է Տավուշ Բժշկական Կենտրոնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
 

Մեկնաբանություն(ներ) (0)