Ատամնաբուժական ծառայություններ

Տավուշ բժշկական կենտրոնի ատամնաբուժական կաբինետը մատուցում է հետևյալ ծառայությունները.

Պրոֆիլակտիկա

Բերանի խոռոչի մանրակրկիթ զնման շնորհիվ հայտնաբերվում են առկա խնդիրները և կանխվում նոր սկսվողները:
Ատամնաքարերի մաքրումն ու փայլեցումը կատարվում է ուլտրաձայնային և Air flow եղանակով Ատամների անվնաս և արդյունավետ սպիտակեցում բարձրորակ ժամանակակից նյութերով:

Դիագնոստիկա և ռենտգենոգրաֆիա

Տավուշ բժշկական կենտրոնում կատարվում է ճշգրիտ ախտորոշում ի շնորհիվ բարձր որակավորում ունեցող բժիշկնեի և վերջին սերնդի թվային ախտորոշիչ սարքավորումների, որոնցից են՝


kodak 2100 ռենտգեն ապարատ որն ունի ներկայում հայտնի ամենաթույլ ճառագայթումը
kodak ռադիովիդեոգրաֆ, որը հնարավորություն է տալիս թվային ռենտգենի միջոցով առավել ճշգրիտ ախտորոշել:
NSK apex locator, որի միջոցով չափվում է ատամի արմատախողովակների երկարությունը էնդոդոնտիկ (ներվի հեռացում) բուժման ժամանակ:
NSK endomotor, որի շնորհիվ էնդոդոնտիկ բուժումը կատարվում է ավելի արագ և որակով:  

Թերապիա
Ատամների սպիտակեցում
Ատամների բուժում
Բարդացած կարիեսի բուժում
Ատամների թերությունների վերացում ներդիրների միջոցով
Էսթետիկական վերականգնումներ

Օրթոպեդիա

Օրթոպեդիան ստոմատոլոգիայի բաժին է, որն զբաղվում է պրոթեզավորման ճանապարհով ատամնածնոտային համակարգի ամբողջականության և գործառնության խախտումների ախտորոշմամբ ու բուժմամբ։

Տավուշ բժշկական կենտրոնում կատարվում են հետևյալ միջամտությունները.
ատամի պսակի և ատամնաշարի էստետիկ վերականգնում լրիվ կերամիկական, մետաղակերամիկական, ցիրկոնի օքսիդի հիմքի վրա շապիկների , կամուրջների, ներդիրների, վինիրների միջոցով
մասնակի և լրիվ անատամության ժամանակ ծամողական ֆունկցիայի վերականգնում լրիվ և մասնակի շարժական թիթեղային և բյուգելային պրեթեզների օգնությամբ
պրոթեզավորում իմպլանտների վրա

Վիրաբուժություն
ցանկացած բարդության ատամների հեռացում
պարոդոնտոլոգիական միջամտություններ
լնդերի պլաստիկա

Իմպլանտալոգիա
իմպանտների տեղադրում
ոսկրային պլաստիկա՝ բաց և փակ սինուս լիֆտ, փեղեկում

Մանկական ստոմատոլոգիա
Պրոֆիլակտիկ Միջոցառումներ
Կատարվում են մշտական ատամների հերմետիզացիա
Կաթնատամների պլոմբավորում գունավոր պլոմբանյութերով

 

Մեկնաբանություն(ներ) (2)

Marine 07-08-2016

xndrum em poxanceq indz dzer heraxosahamary

Տավուշ Բժշկական Կենտրոն 19-08-2016

077 633063 099 106080 0268 22999