Ռևմատոլոգիական ծառայություն

Ռևմատոլոգիական կաբինետում հետազոտվում և բուժվում են հենաշարժական համակարգի բորբոքային և դեգեներատիվ բնույթի, ինչպես նաև շարակցական հյուսվածքի տարաբնույթ ախտահարումներով հիվանդներ:

Ռևմատոլոգիական հիվանդությունների շարքին են պատկանում.

դեֆորմացնող օստեոարթրոզը,
ռևմատոիդ արթրիտը,
պոդագրան և այլ միկրոբյուրեղային արթրիտները,
անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը),
ռեակտիվ արթրիտները,
պսորիատիկ արթրիտը,
շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդությունները (համակարգային կարմիր գայլախտ, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտ, շարակցական հյուսվածքի խառը հիվանդություն, ռևմատիկ պոլիմիալգիա և այլն),
համակարգային վասկուլիտները (հանգուցավոր պոլիարտերիիտ, միկրոսկոպիկ պոլիանգիիտ, հեմոռագիկ վասկուլիտ, Չարգ-Ստրոսսի համախտանիշ, Տակայասուի հիվանդություն և այլն),
Բեխչետի հիվանդությունը
ռևմատիկ տենդը,
հարհոդային փափուկ հյուսվածքների հիվանդությունները,
մեջքի ստորին մասում ցավերը և այլն:

Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Առկա են համապատասխան ժամանակակից լիարժեք ախտորոշիչ ծառայություններ, որոնք նպաստում են հիվանդության վաղաժամ ախտորոշմանը: Դա վերաբերում է ինչպես լաբորատոր ծառայություններին (այդ թվում՝ իմունաբանական հետազոտություններին), այնպես էլ ժամանակակից գործիքային հետազոտությունների կիրառմանը: Մասնավորապես, լայնորեն կիրառվում է այնպիսի տեղեկատվական հետազոտություն, ինչպիսին հոդերի ուլտրաձայնային հետազոտությունն է (սոնոգրաֆիան): Կենտրոնում հնարավոր է նաև իրականացնել ռևմատիկ հիվանդների մոտ օստեոպորոզի ախտորոշման դենսիտոմետրիկ հետազոտությունը (մասնավորապես գլյուկոկորտիկոստերոիդային բուժում ստացողների մոտ):

Կաբինետում իրականացվում է արդի բժշկագիտության մակարդակին պատշաճ մասնագիտացված բուժական օգնություն: Կարիքի դեպքում կատարվում են ներհոդային ներարկումներ և պունկցիա:

Մեկնաբանություն(ներ) (0)