Ռենտգենոլոգիական ախտորոշման ծառայություն

Ներկայումս բաժանմունքը հագեցած է սարքավորումներով, որոնք օժտված են բարձր ախտորոշիչ հատկություններով և ճառագայթային անվտանգությամբ:

Ծառայությունում ներդրված է ռենտգեն ախտորոշիչ համակարգ՝ Siemens ընկերության արտադրության ռենտգենոգրաֆիկ Multix Swing սարքավորումներով: Նմանատիպ թվային սարքավորումները հնարավորություն են տալիս ստանալ բարձր որակի ռենտգենոգրամմա՝ զգալիորեն նվազեցնելով հետազոտության ընթացքում հիվանդի ճառագայթումը:

Ռենտգեն ախտորոշման ծառայության ֆոտոլաբորատորիան հագեցած է մեքենայացված երևակման մեքենաներով, ինչը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում բարձրորակ նկար ստանալ: Այս ամենի շնորհիվ հիվանդին կարճ ժամկետում տրամադրվում է բժշկի եզրակացությունը:

Ռենտգեն կաբինետում սպասարկումն իրականացնում է վերապատրաստված և բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմը:

Այլ բժշկական հաստատություններում կատարված ռենտգենյան լուսապատկերները անհրաժեշտության դեպքում վերանայվում են բժիշկ-ռենտգենոլոգների կողմից և տրվում է եզրակացություն:

Դժվար ախտորոշելի իրավիճակներում ներգրավվում են նաև նեղ մասնագետները:

Մեր կաբինետում հետազոտվում են հետևյալ օրգան-համակարգերը.

կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիկ հետազոտություն,
կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիկ հետազոտություն,
կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիկ հետազոտություն,
ոսկրահոդային համակարգի (հոդերի աքսիալ նկարների համար ապարատի հավելյալ կցուրդ) հետազոտություն,
գանգի ռենտգեն հետազոտություն՝ գանգի ոսկրերի նշանակետային ուղղորդված ռենտգեն լուսապատկերներ,
ողնաշարի ռենտգեն հետազոտություն՝ ֆունկցիոնալ փարձարկումներով,
միզային համակարգի օրգանների ռենտգեն ախտորոշում (ն/ե էքսքրետոր ուռոգրաֆիա, ցիոտոգրաֆիա),
Ֆիստուլոգրաֆիա, Խոլանգիոգրաֆիա, ռենտգենային օստեոդենսիտոմետրիա։

 

Մեկնաբանություն(ներ) (0)