Ուլտրաձայնային հետազոտություն

Այսօր ուլտրաձայնային հետազոտությունը Տավուշ բժշկական կենտրոնում իրականացվում է ճառագայթաբանության փորձառու մասնագետների կողմից, ովքեր կատարելագործվել են ինչպես ԱՊՀ տարածքում, այնպես էլ արտերկրում (Ֆիլադելֆիայում` ԱՄՆ, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում): Ուլտրաձայնային ախտորոշման կաբինետում իրականացվում են որովայնի խոռոչի, գինեկոլոգիական, պտղի, սրտի հետազոտություններ, ծայրամասային անոթների դուպլեքս սքանավորում, հենաշարժիչ համակարգի հետազոտություն: Կաբինետը հագեցած է ժամանակակից ուլտրաձայնային Siemens: Acuson x300 սարքավորումներով:

Սարքավորումները հագեցած են զգայուն տվիչներով (կոնվեկսային, գծային, վագինալ, կարդիո), որոնք հնարավորություն են տալիս կատարել.

պտղի դոպլերոգրաֆիկ հետազոտություններ,
որովայնի խոռոչի hետազոտություններ,
փոքր կոնքի խոռոչի հետազոտություններ,
հետորովայնամզային տարածության օրգանների hետազոտություն,
հղիների հետազոտություններ,
սեռական օրգանների հետազոտություններ,
էխոսրտագրություն,
դոպլերոգրաֆիա,
վահանագեղձի hետազոտություն,
կրծքագեղձերի hետազոտություն,
հոդերի hետազոտություն,
անոթների հետազոտություններ։

 

Մեկնաբանություն(ներ) (1)

Հայկ 21-03-2019

Բարև Ձեզ:Ձեր կենտրնում ուլտրաձայնային հետազոտություններ անու՞մ են,իսկ եթե անում են ինչ արժե: