Նեֆրոլոգիական կաբինետ

Նեֆրոլոգիական կաբինետում հետազոտվում և բուժվում են երիկամների ախտահարմամբ և նրանց առաջացրած բարդություններով հիվանդներ (սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ, քրոնիկական պիելոնեֆրիտ, հղիների միզուղիների պաթոլոգիա, պարբերական հիվանդություն, երիկամների ամիլոիդոզ, սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն, դիաբետիկ նեֆրոպաթիա, ռևմատոլոգիական հիվանդություններից առաջացած երիկամների դեղորայքային սուր և խրոնիկ նեֆրոպաթիա):

Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Հիվանդությունների վաղաժամ ախտորոշման համար ծառայությունում կան համապատասխան

ժամանակակից լիարժեք ախտորոշիչ ծառայություններ (լաբորատոր և գործիքային):

Նեֆրոլոգիական հիվանդների բուժումը կատարվում է ժամանակակից դեղամիջոցներով, համապատասխան և անհատական սննդաբուժմամբ:

Ծառայությունում աշխատում են բարձր որակավորումով բժիշկներ:

Ծառայությունում բուժված հիվանդներն անցնում են ամբուլատոր հսկողության և շարունակական բուժում են ստանում իրենց բուժող բժիշկների կողմից:

Մեկնաբանություն(ներ) (0)