Նկարագրություն

2013թ-ի փետրվարից Դիլիջան քաղաքի կենտրոնում իր գործունեությունը սկսեց հիմնովին վերանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած Տավուշ Բժշկական Կենտրոնը:
Կենտրոնի գործունեության կարևորագույն խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ:

"Տավուշ" Բժշկական Կենրտոնում կազմակերպվում են խորհրդատվություններ և ամբուլատոր բուժում հանրապետության առաջատար մասնագետների կողմից:

Բժշկական կենտրոնը հագեցված է Siemens (Գերմանիա), Tomey (Գերմանիա), Schiller (Շվեցարիա), Karl Storz (Գերմանիա), Kodak (Ֆրանսիա), NSK (Ճապոնիա), Bien Air (Շվեցարիա) ընկերությունների ժամանակակից բուժսարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել հետևյալ հետազոտությունները: 

-Կոմպյուտերային տոմոգրաֆիա
-Ռենտգեն հետազոտություն
-Գաստրոսկոպիա
-Ֆիբրոսկոպիա
-Ուլտրաձայնային հետազոտություն
 

Siеmens ֆիրմայի նորագույն կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում է ախտորոշման բացառիկ ճշգրտություն, բարձրորակ պատկեր և մաքսիմալ անվտանգություն հետազոտվողի համար: Հետազոտությունը նախատեսված է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, շնչառական, միզասեռական, մարսողական և հենաշարժական համակարգի պաթոլոգիաների արագ և ճշգրիտ ախտորոշման համար:
Կենտրոնը հագեցված է կարդիոդիագնոստիկ սարքավորումների վերջին նվաճումներով: Կատարվում են հետևյալ հետազոտությունները`
 էլեկտրասրտարություն, էխոսրտագրություն, ստրես-էխոսրտագրություն, անոթների դոպլերոգրաֆիա, ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության փորձեր - tred-mill test, ինչպես նաև հոլտեր մոնիտորինգ:

 

Սիմենս ֆիրմայի արտադրության նորագույն ուլտրաձայնային սարքավորումները իրենց բարձր զգայունության շնորհիվ հնարավորություն են տալիս կատարել էխոսրտագրություն, դոպլերոգրաֆիա, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, հետորովայնամզային տարածության օրգանների, վահանագեղձի, կրծքագեղձերի, հոդերի, անոթների, սեռական օրգանների, հղիների հետազոտություններ, ինչպես նաև պտղի դոպլերոգրաֆիկ հետազոտություններ:
Կենտրոնում գործում են լաբորատորիաներ, որոնք իրականացնում են հետևյալ հետազոտությունների ծավալը՝
կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, իզոշճաբանություն, մակաբուծություն, հորմոնալ, բջջաբանական, բակտերեոլոգիական: Բոլոր հետազոտությունները կատարվում են ժամանակակից, ճշգրիտ սարքավորումներով:
Սիմենս ֆիրմայի արտադրության նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս կատարել կրծքավանդակի,որովայնի խոռոչի օրգանների,հայմորյան խոռոչների,ոսկրային և հոդային համակարգի ռենտգեն հետազոտություններ:
Կատարվում է ողնաշարի, ալերգիկ, ուրոլոգիական, հոդերի, քիթ- կոկորդ- ականջի, ստամոքս-աղիքային համակարգի, գինեկոլոգիական բորբոքային բնույթի, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժում, կանխարգելում և վերականգնողական բուժում:
Հիվանդները հնարավորություն կունենան ստանալու արագ, որակյալ բժշկական ախտորոշում, ինչպես նաև ամբուլատոր բուժում:

Կենտրոնը համագործակցում է հանրապետությունում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ ՝ Ռոսգոսստրախ, Արմենիա, Գարանտ Ինշուրանս, Ռեսո, Նաիրի Ինշուրանս, Արմենիա Ինշուրանս, Ինգո-Արմենիա:

Մեկնաբանություն(ներ) (0)