Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Կենսաքիմիական լաբորատորիայում հեմոստազի հետազոտության համար օգտագործվում է ԿՈԱԳՈՒԼՈՄԵՏՐ, որը երաշխավորում է հետազոտության արդյունքների որակը և հուսալիությունը։

Սարքավորման առավելություններից են.

հետազոտության արդյունքների վստահելիություն ու հավաստելիություն,
հետազոտության արդյունքները կախված չեն արյան նմուշի օպտիկական հատկություններից (հնարավոր է հետազոտել լիպեմիկ, իկտերիկ, պղտոր նմուշներ),
հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ֆիբրինոգենի քանակությունն անգամ արտահայտված հիպոֆիբրինոգենեմիայի դեպքում,
սարքը միացնելիս գործում է ավտոմատ ինքնաթեստավորման հնարավորություն,
արդյունքները հաշվարկվում են վրկ., %, գ/լ,
ունի արյան նմուշի մեջ ՄՆԳ (INR) հաշվարկելու հնարավորություն,
ունի որակի հսկողության ներքին համակարգ:

 

Կիլինիկական լաբորատորիայում օգտագործվում է բարձր տեխնոլոգիայի ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԻՉ (անալիզատոր), որը մասնագիտացված, բազմապարամետր սարքավորում է՝ արյան մինչև 24 ցուցանիշների համակարգչային մշակման և դրանց գրաֆիկական արտահայտման հնարավորությամբ։

Սարքավորման առավելություններից են.

բարձր արդյունավետություն (30 նմուշ 1 ժամում),
հետազոտության արդյունքների բարձր հուսալիություն,
հետազոտության համար պահանջվում է ընդամենը 20մկլ արյան նմուշ (որը հարմար է հատկապես մանկաբարձական, ուռուցքաբանական, մանկաբուժական գործունեության մեջ),
հետազոտության 2 պրոֆիլ. արյան ընդհանուր հետազոտություն (CBC) և արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով (CBC +Diff),
լեյկոցիտների հուսալի տարբերակում՝ 3 չափանիշներով և դրանց գրաֆիկական պատկերում մոնիտորի էկրանին,
թրոմբոցիտների մեքենայացված հաշվարկ,
տալիս է հուսալի արդյունք անգամ լիպեմիկ և իկտերիկ արյան նմուշի դեպքում,
ունի որակի հսկման ներքին համակարգ,

 

Կենսաքիմիկան լաբորատորիայում օգտագործվում է ՎԵՐԼՈՒԾԻՉ, որը նախատեսված է՝ կատարելու լայն ծավալով կենսաքիմիական հետազոտություններ:

Դա ֆոտոմետրիկ համակարգ է՝ շիճուկի, պլազմայի, մեզի, ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական ցուցանիշները որոշելու համար: Այն նախատեսված է 1 օրում 20-300նմուշ կատարող լաբորատորաների համար:

Սարքավորման առավելություններն են.

վերլուծիչը կատարում է 70-100 in vitro ֆոտոմետրիկ թեստ հետազոտություններ 1 ժամում,
ռեագենտների բարձր կայունություն,
նմուշի կրկնակի հետազոտության հնարավորություն,
ունի որակի հսկողության ներքին համակարգ,
սարքավորման խնամքի ֆունկցիաների մեքենայացում,
ունի արյան նմուշի մեջ ՄՆԳ (INR) հաշվարկելու հնարավորություն,

Լաբորատորիայում օգտագործվող ՎԵՐԼՈՒԾԻՉՆ մեքենայացված ծրագրա-կարգավորվող համակարգ է՝ իմունալոգիական հետազոտություններ կատարելու համար:

 

Սարքավորման առավելություններից են.

բարձր արդյունավետություն՝ համակարգը հնարավորություն ունի կատարելու մոտավորապես 85 թեստ 1 ժամում,
հետազոտության արդյունքների բարձր հուսալիություն,
հետազոտության արդյունքները կախված չեն արյան նմուշի օպտիկական հատկություններից (հնարավոր է հետազոտել լիպեմիկ, իկտերիկ, պղտոր նմուշներ),
ռեագենտների, կալիբրատորների և ստուգիչ նյութերի մասին ամբողջական տեղեկատվությունը ներմուծվում է սարքի մեջ՝ շտրիխ-կոդերի օգնությամբ,
ունի որակի հսկման ներքին համակարգ,
ունի հնարավորություն՝ պահպանելու և արտատպելու յուրաքանչյուր թեստի ստուգաճշտման կորը,
հետազոտության համար օգտագործել պատրաստի ռեագենտներ, կալիբրատորներ և ստուգիչ նյութեր,
18 reag. pack տեղադրման հնարավորություն,
շտապ նմուշների (stat) արտահերթ կատարում,
ճշգրտություն,
համակարգն ապահովում է փորձանմուշի ճշգրիտ չափաբերում: Հնարավոր է նմուշի նախա - և հետանալիտիկ մեքենայացված նոսրացում,
թեստ համակարգը հնարավորություն է տալիս որոշելու անալիտի խտությունը մեծ դիապազոնում, ինչը բերում է նոսրացման հաճախականության նվազեցմանը,
շնորհիվ չափաբերման միանվագ ծայրադիրների՝ սարքավորումն ունի խաչաձև աղտոտման բացակայության բարձր երաշխիք:

 

Մեկնաբանություն(ներ) (0)