ԼՕՌ ծառայություններ

Քիթ-կոկորդ–ականջաբանական կաբինետում հիվանդները կարող են ստանալ բարձրորակ բժշկական օգնություն:

Ախտորոշվում և բուժվում են սուր և խրոնիկ հիվանդություններ, որոնցից են՝
Սուր և քրոնիկ սինուսիտներ
Սուր և քրոնիկ օտիտներ
Սուր և քրոնիկ տոնզիլիտ
Սուր և քրոնիկ ֆարինգիտ
Սուր և քրոնիկ լարինգիտ
Վազոմոտոր ռինիտ
Ալերգիկ ռինիտ
Ադենոիդներ
Ձայնալարերի սուր և քրոնիկ հիվանդություններ:

Հիվանդներին առաջարկվում է բազմաթիվ ԼՕՌ ծառայություններ՝
ԼՕՌ օրգանների էնդոսկոպիկ հետազոտում /ֆիբրոսկոպիա/, այդ թվում նաև կոկորդի սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում
Քիթ-ըմպանային նշիկի /ադենոիդներ/ գերաճի ախտորոշում:

Կատարվում են փոքր վիրահատական միջամտություններ
Աբսցեսների և թարախակույտերի բացում
Պարացենտեզ
Հայմորյան խոռոչի պունկցիա և լվացում
Քթային արյունահոսության դադարեցում
Քթի միջնապատի լայնացած անոթների դեստրուկցիա արծաթի նիտրատով
Ինտրանազալ բլոկադաներ
Ըմպանի պապիլոմաների դեստրուկցիա /հեռացում/, նաև կատարվում է քթի խոռոչի և քիթ-ընպանի լվացում
Ծծմբային խցանների հեռացում և լվացում
Նշիկների լվացում
Օտար մարմինների հեռացում քթից, ականջից, նշիկներից:

Մեկնաբանություն(ներ) (0)