Էնդոսկոպիկ հետազոտություններ

էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ),
կոլոնոսկոպիա,
Հելիկոբակտերի որոշում

 

Բացի ախտորոշիչ հետազոտություններից, լայնածավալ կերպով իրականացվում են բուժիչ էնդոսկոպիկ վիրահատական գործողություններ:

Վերոնշյալ էնդոսկոպիկ հետազոտություններն իրականացվում են տեղային անզգայացումով, չափավոր կամ խորը հանգստացմամբ:

Էնդոսկոպիկ սարքերի տեխնիկական վիճակը գտնվում է էնդոսկոպների վերանորոգման և մատակարարման բարձրորակ ինժեներների մշտական հսկողության տակ: Էնդոսկոպիկ սարքավորումների մշակումը և ախտահանումը համապատասխանում է հիվանդի անվտանգության ժամանակակից պահանջներին:

Էնդոսկոպիկ հետազոտությունների համար ցուցում են ստամոքսի, 12-մատնյա աղու, կերակրափողի, հաստ աղու, լեղուղիների և լեղապարկի, պանկրեասի ուղիների հիվանդությունները:

Կիրառվում են «Օlympus» ճապոնական ընկերության IF, CF, GIF Viscera 160, ժամանակակից տեսաէնդոսկոպներ: Հավելյալ գործիքները, էլեկտրավիրահատական բլոկերը, պապիլոտոմները, դիաթերմիկ հանգույցները, մեխանիկական լիտոտրիպտորները ճապոնական «Օlympus», իռլանդական «Willson-Cook», գերմանական «Endoflex» ընկերությունների արտադրանք են:

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա. կերակրափողի, ստամոքսի և բարակ աղու նախաբաժինների էնդոսկոպիկ հետազոտություն

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի կարևոր նպատակը ստամոքս-աղիքային տրակտի վերել հատվածների կանխարգելիչ զննումն է՝ ուռուցքների ձևերի սկզբնական շրջանի հայտնաբերման նպատակով: Գանգատների բացակայության դեպքում օպտիմալը` տարեկան կանխարգելիչ զննումն է: Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի ընթացքում, ցուցումների առկայության դեպքում, իրականացվում է բիոպսիա` նյութի ցիտոլոգիական և հիստոլոգիական հետազոտություն: Հնարավոր է որոշել ստամոքսի հյութի թթվայնության (Ph-մետրիա) մակարդակը, Helicobacter pylori առկայությունը և չափաքանակը:

Էնդոսկոպիկ բուժական միջամտություններ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի ժամանակ.

ստամոքսի արյունահոսության դադարեցում սառը ջրով, ադրենալինի ներարկում խոցի հատակին և ծայրերին 1:100000 հարաբերությամբ՝ էլեկտրոդով արյունահոսող անոթի էլեկտրոկոագուլյացիայով,
կերակրափողից, ստամոքսից և 12-մատնյա աղուց օտար մարմինների հեռացում տարբեր գործիքներով,
վիրահատված հիվանդներին սնուցող զոնդերի անցկացում դեպի կերակրափողի ստորին հատվածներ, ստամոքսի և 12-մատնյա աղու ուղղությամբ և ձախողված կարերի առաջացման կանխարգելման ու սնուցման համար,
նիհարեցնող բալոնի էնդոսկոպիկ անցկացում:

 

Կոլոնոսկոպիա. հաստ աղու էնդոսկոպիկ հետազոտություն
Հետազոտություններն իրականացվում են հետևյալ գանգատների դեպքում.

որովայնի շրջանի ցավեր՝ առավելապես ստորին հատվածում,
կղանքում արյան հետքերի առկայություն կամ ուղիղ աղուց արյունահոսություն,
աղիների գործունեության մեջ փոփոխություններ (լուծեր կամ անկայուն անկանոն գործունեություն, փորկապություն),
քաշի կամ ախորժակի նվազում,
սակավարյունություն (արյան հետազոտության ժամանակ հեմոգլոբինի և էրիթրոցիտների նվազում),
աղիների բորբոքային հիվանդություններ,
ուղիղ աղու մեջ պոլիպների հայտնաբերում,
ժառանգական հիվանդություններ (հարազատների մոտ պոլիպոզ, ՍԱՏ ուռուցքներ),
տարբեր ալերգիկ ռեակցիաներ, դերմատիտներ:

 

Միջամտություններ.

բիոպսիա, նյութի ցիտոլոգիական և հիստոլոգիական հետազոտություն,
հաստ աղու դիամետրիկ հանգույցներով պոլիպների հեռացում, հաստ աղու զննում ստոմայի միջոցով,
օտար մարմինների հեռացում:

 

Միջամտություններ.

բիոպսիա,
նյութի ցիտոլոգիական և հիստոլոգիական հետազոտություն,
արյան աղբյուրի էլեկտրոկոագուլյացիա

 

Մեկնաբանություն(ներ) (0)