Գաստրոէնտերոլոգիական կաբինետ

Տավուշ բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիական կաբինետում կիրառվում են բժշկագիտության նորագույն նվաճումները, ախտորոշման կատարելագործված մեթոդները, բազմաօղակային բուժման ռազմավարությունը, մասնավորապես.

դեղորայքային բուժում,
սննդային բուժում,
բուսաբուժություն,
լազերային թերապիա,
ֆիզիոթերապիա:,

Տավուշ բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիական կաբինետում լայնորեն օգտագործվում են բարձր տեղեկատվական հետազոտման մեթոդներ, ներառյալ.

ռենտգենոլոգիական,
էնդոսկոպիկ,
ուլտրաձայնային,
համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ):

Ունենելով լաբորատոր և գործիքային հետազոտությունների մեծ բազա՝ գաստրոէնտերոլոգիական բաժանմունքում միաժամանակ լայնորեն կիրառվում են կլինիկական թեստեր, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտել հազվադեպ և դժվար ախտորոշվող համախտանիշներ և հիվանդություններ, ինչպես նաև ազգաբնակչության մշտական արտագաղթով պայմանավորված աղեստամոքսային համակարգի այնպիսի հիվանդություններ, որոնք սովորաբար հանդիպում են մերձարևադարձային երկրներում:

Կաբինետում բարձրորակ մասնագիտական բժշկական օգնություն են ստանում կերակրափողի, ստամոքսի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, 12-մատնյա աղու, բարակ և հաստ աղիների հիվանդություններով տառապող հիվանդները:

Աշխատում են հմուտ, փորձառու, բարձր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր մշտապես վերապատրաստվում են ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների առաջատար կլինիկաներում:

Մեկնաբանություն(ներ) (0)