Բժշկական ապահովագրություն

Առողջության պահպանության, ինչպես նաև դրան հետամուտ լինելու իրավունքը մարդու իրավունքի կարևոր մասն է: Ապահովագրության էությունն ինքնին օգտակար է, և միայն հասարակության շահերից է բխում: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իրեն ապահով զգալ, երբ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում: Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, Հայաստանում ևս սկսում է զարգանալ բժշկական ապահովագրության համակարգը: Գիտակցելով այս համակարգի զարգացման կարևորությունը` Տավուշ բժշկական կենտրոնի ղեկավարությունը ստանձնեց այս ծառայության ստեղծման և զարգացման ծրագիրը: Ծրագիրը հիմնականում ուղղված է բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, այդ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովմանը: Դա նշանակում է, որ ապահովագրված անձը Տավուշ բժշկական կենտրոնում ստանալով բժշկական օգնություն` իրեն զգալու է իրապես ապահովագրված ոչ միայն ֆինանսական, այլև մատուցվող ծառայությունների բարձր որակի առումով:

Տավուշ բժշկական կենտրոնը համագործակցում է ՀՀ-ում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ՝ Նաիրիր Ինշուրանս, Ռոսգոսստրախ Արմենիա, Ինգո-Արմենիա, Արմենիա Ինշուրանս, Գարանտ Ինշուրանս, Ռեսո , Սիլ Ինշուրանս:

Տավուշ բժշկական կենտրոնի ապահովագրական ծառայության և ապահովագրական ընկերությունների աշխատակիցների համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս արագ կազմակերպել այցելուների հետազոտությունները և սկսել բուժումը կենտրոնի առաջատար մասնագետների կողմից:

Մեկնաբանություն(ներ) (0)