Ալերգոլոգիական ծառայություն

Տավուշ բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայությունը կատարում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.

բրոնխիալ ասթմա,
ալերգիկ կոնյունտիվիտ,
ալերգիկ ռինո-սինուսիտ,
եղնջացան,
Կվինկեի այտուց,
դեղորայքային ալերգիա` տոքսիդերմիա (Ստիվենսոն-Ջոնսոնի, Լայելի համախտանիշով),
սննդային ալերգիա,
ատոպիկ դերմատիտ,
շիճուկային հիվանդություն,
ալերգիկ վասկուլիտ:

Ծառայությունը հագեցված է ալերգեններով, որոնք օգտագործվում են և՛ բուժական. և՛ ախտորաշման նպատակով: Կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան բոլոր հետազոտման և բուժման մեթոդները, իմունոթերապիայի ժամանակակից բուժումները:

Կաբինետում աշխատում են վերապատրաստված ալերգոլոգներ և իմունոլոգներ, ովքեր պարբերաբար մասնակցում են արտասահմանյան կոնֆերանսներին:

Մեկնաբանություն(ներ) (0)